Խաղողի և գինու դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գինու դպրոցի պատմությունը

Քոլեջի Խաղողի ու գինու դպրոցը Հնձան է:

Հայաստանում հնձանն առաջին անգամ հիշատակում է Ագաթանգեղոսը՝ 3-րդ դարիի վերջի և 4-րդ դարի դեպքերը նկարագրելիս։ Ավելի ուշ, 1958-ին Գառնիի պալատական շենքերի պեղումների ժամանակ ևս հայտնաբերել են հնձան։ Հնձաններ են գտնվել նաև Զվարթնոցումմ (VII դ.), Աղթամարումմ (X դ.), Հաղպատում (13-րդ դ.), Դադիվանքում (13-րդ դ.), Մրենում (13-14-րդ դդ.) և այլուր։ Մանրանկարչությունից հայտնի է, որ դեռևս միջնադարում գոյություն են ունեցել տակառաձև, շարժական հնձաններ։ 2011 թ-ին Հայաստանում հայտնաբերվեց աշխարհի հնագույն՝ մոտ 6.000 տարվա հնձան։ Իսկ Արենի գյուղը գինեգործության բնագավառում հանյտնի դարձավ, երբ 2010 թվականի պեղումների արդյունքում հայտնաբերվեց աշխարհի ամենահին հնձանը։

Հնձանը կիրառություն ունի նաև մեր օրերում, մեր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։

2018 թվականի հոկտեմբեր ամսից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սկսեց գործել նոր դպրոց՝ Գինեգործություն և խաղողագործություն ուսուցանելու նպատակով։

Ստեղծման օրից նոր բացահայտումների , գիտելիքների , ճանաչողական- ուսումնական հետազոտությունների , ծանոթությունների  մեծ  նախագծով, գինեգործությամբ հետաքրքրվող սովորող-դասավանդողներին , տարատեսակ  ճամփորդություններով  տրվել է գիտելիքների մեծ պաշար:

Ամենօրյա եռուն աշխատանք Գինու դպրոցում. փոփոխություններ, ավելացումներ, լրացումներ, միշտ լի սովորողներով, միշտ գործող, բաց գինու արվեստանոց է:

Թե ինչպես դպրոցն սկսեց իր բուռն աշխատանքային գործունեությունը․

  • Գինու և խաղողի դպրոցի հնձանի վերանորոգում
  • Գինեգործական գործիքների ձեռքբերում և օգտագործում
  • Ուսումնական այցեր՝ մթերումից առաջ
  • Խաղողի մթերում, գինու պատրաստում
  • Խաղողի տեսակների ուսումնասիրություններ բանգլադեշյան բակային այգիներում,
  • Այցեր խաղողի մասնագիտացված այգիներ, Հայաստանի գինու և կոնյակի մշակույթային կենտրոններ
  • Ուսումնական այց խաղողագործության ինստիտուտ
  • Հյուրընկալեցինք խաղողագործության գիտությունների թեկնածու Գագիկ Մելյանին, ով իր խորհուրդներով օգնեց խաղողի և գինու դպրոցին՝ խաղողի թառմաների խնամքի, պահպանման և մշակման հարցերում։
  • Հյուրեր՝ մանկավարժական համալսարանից, ագրարային համալսարանից, Երևանի պետական համալսարանի կենդժսաբանության ֆակուլտետից, Ջավախքից, Ապարանից
  • Մեր գինու արվեստանոցում են եղել նաև Վրաստանի Լագոդեխի քաղաքի գինեգործները, պոլսահայ բարեկամները, Պարույս Սևակի թոռը։
  • Karas winse-ի և Խաղողագործության ինստիտուտի կողմից անգին նվեր ստացանք հազվագյուտ տեսակի խաղողի շիվերի տեսքով։
  • 2020 թվականի հուլիս ամսից սկիզբ դրվեց Այգեգործների ակումբի, որի նպատակը տարբեր ճամփորդությունների ընթացքում ձեռք բերված հմտությունների կիրառումն էր դպրոցում ու այգիներում։
  • Տարբեր տարիքի ու տեսակի գինիներ ունենալուց հետո սկսեցինք կազմակերպել փակ ու բաց համտեսներ, գինին ամեն շշալցնելուց առաջ կազմակերպում ենք որակավորման դաս-հանդիպումներ։
  • Սկսեցինք «E կոդով հավելում»-ների մարաթոնը
  • Ամեն տարի տոնել ենք խաղողօրհնեքը՝ ծեսով, երգով, պարով, գինով։
  • 2020 թվականի սեպտեմբերից Գինեգործություն սովորելու եկան նոր ուսանողներ
  • Արատեսում և դպրոցում պատրաստեցինք մրգողիներ, տարբեր մրգերից լիկյորներ։
  • Սկիզբ դրեցինք բերքատու ծառերի տնկարանի, նոր տնկարանների ու թառմաների ստեղծման
  • Դպրոցի Ֆեյսբուքյան էջով, դպրոցի ու սովորող-դասավանդողների բլոգներով լուսաբանված աշխատանքները սկսնակ խաղողագործ-գինեգործի համար իրական օգնություն են դարձել։
  • Կազմվել է գինու մշակույթի, պատրաստման, իրացման մասին ֆիլմերի ու տեսանյութերի շարք, որը շարունակաբար թարմացվում է:
  • Խաղողի և գինու դպրոցի համար նախատեսված զարգացման ծրագիրը։
  • Խոչնդոտներ հաղթահարելով իրականացվեց Խաղողագործությունը Հայստանում նախագիծը՝ Բանգլադեշի ու երևանի բակերում, Դալմայի պատմական այգում
  • Մանրամասն պատմում ենք մեր գինու մասին
  • Նախագծվեց և հաջողությամբ իրականացվեց Խաղողի տեսակները որպես ցուցանակ նախագիծը։ Շատ վայրերում կարելի է տեսնել մեր ցուցանակները։
  • Նոր զարկ տրվեց դպրոցի մշակութային ճյուղի զարգացմանը։
  • Մեր Հնձանը GastroVino նախագծի էջերում է
  • Ապրիլի 25-ին այգեգործներով տնկեցինք 1մլն ծառ-ի մի մասը՝ Բյուրականի անտառներում։
  • Ամենօրյա աշխատանքով սարալանջն ավելի կանաչ ենք դարձրել։
  • Մեր հոգատարությունն այս տեսակի դրսևորում ունեցավ։
  • Գինու դպրոցը իր մասնակցությունն ունեցավ Երևանի գինու օրերին, որտեղից վերադարձավ հետաքրքիր պայմանավորվածություններով։
  • Հնեցնում ենք նաև շատ որակյալ կոնյակ

Գինու մշակույթային օջախ դարձած Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի, խաղողի և գինու դպրոցում սովորում ենք․

2020 թվականի Մարտից սկսեցինք կախովի թառմաների պատրաստման աշխատանքները։։ Հիմա արդեն թառմաներ կան  Քոլեջում, Հյուսիսային, Մայր, Հարավային դպրոցներում, Ագարակում, Սարալանջում։

2018 թվականի Արենի տեսակի խաղողի, չֆիլտրված և սիրով ու ջերմությամբ պատրաստված կարմիր գինին, 2020 թվականի ապրիլի 4-ից դրվեց վաճառքի, իսկ շշալցվել էին դեկտեմբերի վերջից հունվար ամիսներին։

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: