Հաստատված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Հաստատված է կրթահամալիրի խորհրդի 04.04.2019թ. նիստում»
ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽԱՂՈՂԻ ԵՎ ԳԻՆՈՒ ԴՊՐՈՑԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
I․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կրթահամալիր) Խաղողի և գինու դպրոցը, որպես ուսումնական կենտրոն (այսուհետ՝ դպրոց), կրթահամալիրի մասնաճյուղ է:
- Դպրոցի ղեկավարին (այսուհետ՝ Ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
- Դպրոցը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
- Դպրոցը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու Կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
- Դպրոցի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
- Դպրոցը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրոցի կանոնադրություններով:
- Դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Անդրանիկի 92/1:
- Դպրոցը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
- Կարճ անվանումն է` Խաղողի և գինու դպրոց:
- Դպրոցն ունի էլեկտրոնային բլոգ` eduwinemskh.wordpress.com, որը գործում է որպես դպրոցի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։
- Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրում սահմանված կարգով կարող է համագործակցել այլ հաստատությունների, (այդ թվում՝ օտարերկրյա) և կազմակերպությունների հետ:
II․ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
12․ Դպրոցի գործունեության առարկան Կրթահամալիրում մշակվող հեղինակային հանրակրթական, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթական ծրագրերի շրջանակներում, սովորողների էկոլոգիական դաստիարակությունն է՝ խաղողագործության և գինեգործության հետ ծանոթացումը, տեխնոլոգիական ընդհանուր և մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորումը:
13․ Դպրոցի գործունեության նպատակներն են`
- խողողագործության և գինեգործության ազգային ավանդույթների վերականգնումը
- առկա խաղողի այգիների մշակումը սովորողների ուժերով, նոր այգիների ստեղծումը.
- խաղողի և այլ պտուղների՝ որպես հումք հավաքումը, հետագա մշակումը, պահպանումը
14․ Դպրոցի խնդիրներն են.
- հայկական խաղողագործության և գինեգործության ավանդույթների ուսումնասիրությունը, ստեղծված նյութերի թվայնացում և հրապարակում.
- տարբեր տեսակի խաղողի տնկիների ստացում և մշակում.
- անմշակ տարածքների մաքրում, խաղողի այգիների հիմնում.
- բակերում եղած խաղողի թառմաների խնամք.
- խաղողագործության ուղղությամբ հանրապետության այլ հաստատությունների հետ համագործակցության իրականացում.
- խաղողի և այլ պտուղների ստացված բերքի հետագա մշակում՝ կախան, չամիչ, գինի, կորիզի յուղ.
- տակառագործի մասնագիտության ուսուցում.
- ուսումնական հավաքների, գիտաժողովների կազմակերպում.
- կրթահամալիրի քոլեջի «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն», «Այգեգործություն» մասնագիտություններով սովորողների համար մասնագիտական ուսուցման և ուսումնա-արտադրական փորձառության կազմակերպումը.
- մեծահասակների համար լրացուցիչ կրթության կազմակերպումը.
- խաղողագործությանը նվիրված ուսումնական հավաքների կազմակերպումը և այլոց կողմից կազմակերպված հավաքների մասնակցությունը:
III. ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Դպրոցի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրոցն ունի այգիներ, տնկարններ, մառաններ, գինեգործության ուսումնաարտադրական լաբորատորիա, տակառագործության արհեստանոց:
- Դպրոցի այգիները և տնկարանները մշակում են կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողները, դասավանդողները:
- Դպրոցի ղեկավարի համաձայնությամբ կրթահամալիրի աշխատողը, սովորողը կարող են վճարովի աշխատանք կատարել:
- Ուսումնական, գիտահետազոտական հավաքները կազմակերպվում են ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցում ընդգրկված նախագծի՝ Տնօրենի հրամանով:
- Քոլեջի սովորողների ուսումնառությունը կազմակերպվում է ըստ քոլեջի դասացուցակի:
- Քոլեջի սովորողների մասնագիտական փորձառությունը կազմակերպվում է քոլեջի ղեկավարի և դպրոցի ղեկավարի համատեղ հրամանով:
- Մեծահասակների կրթությունը կազմակերպվում է սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:
IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
22. Դպրոցի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Ղեկավարը:
23. Դպրոցն ունի մասնագիտական խորհուրդ՝ կազմված հանրապետության մասնագետներից: Խորհրդի անհատական պազմը Ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Տնօրենը:
24. Ղեկավարը`
- կազմակերպում և ղեկավարում է դպրոցի ընթացիկ գործունեությունը.
- Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Խաղողագործության դպրոցի զարգացման ծրագիրը.
- վարում է դպրոցի բլոգը.
- Կրթահամալիրի դպրոցների, քոլեջի ղեկավարների հատ համակարգում է սովորողների այցը դպրոց, կազմակերպում է սովորողների գործունեությունը.
- քոլեջի՝ փորձառություն անցնող սովորողների համար ապահովում է աշխատանք.
- սովորղներին ծանոթացնում է աշխատանքի անվտանգության կանոններին.
- անհրաժեշտության դեպքում կազմակերպում է առաջին բժշկական օգնություն.
- վերահսկողություն է իրականացնում դպրոցի ինքնասպասարկման աշխատանքների կազմակերպմանը.
- հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարմանը և պահպանմանը.
- սահմանված կարգով ներկայացնում է դպրոցի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
- կնքում է լրացուցիչ կրթության պայմանագրեր.
- օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
- դպրոցի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
- Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատողին լրավճար, պարգևավճար նշանակելու մասին.
- պատասխանատվություն է կրում դպրոցին հատկացված այդիների, տարածքների, սարքավորումների համար.
- կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
- ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
- Մասնագիտական խորհուրդը հետևում է դպրոցի աշխատանքներին, տալիս անհրաժեշտ խորհրադատվություն, մասնակցում հավաքների և գիտաժողովների կազմակերպմանը:
V. ԴՊՐՈՑԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
26. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի դպրոցին հատկացնում է գույք, միջոցներ:
27. Ղեկավարը պատասխանատու է դպրոցին հանձնված այգիների, տարածքի, գույքի, սարքերի և սաքավորումների նպատակային օգտագործման, պահպանման և խնամքի համար:
28. Դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, լրացուցիչ կրթության վճարներից, ստացված արտադրանքի յուրացումից՝ Կրթահամալիրում սահմանված կարգով, նվիրատվություններից, առանձին անհատների, կազմակերպությունների ներդրումներից:
29. Դպրոց ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը: