Աշխատանքային այց Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Մայիսի 3-ին  տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում կրթահամալիրի գործընկերներ՝ Ագրարային համալսարանի  ռեկտոր Վարդան Ուռուտյանի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ:
Հանդիպման, քննարկման նպատակն էր՝ համագործակցային, նախագծային աշխատանքների կազմակերպումը, համագործակցության պայմանները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համալսարանի ուսանողական խումբը կմասնակի Քանդակի փառատոնին: Քննարկվեցին կրթահամալիրի՝ Խաղողի և գինու դպրոցի ու Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի համագործակցության հնարավոր աշխատանքները: Վարդան Ուռուտյանը ներկայացրեց համալսարանի նոր նախագծերը, միջազգային գործընկերներին:

Հանդիպումը կարևոր և օգտակար էր համագործակցային կողմերի համար:

Առաջիկայում կրթահամալիրը գործընկերներին կներկայացնի  գործընկերային աշխատանքներն ըստ առաջնահերթության , կրթահամալիրում իրականացվող նախագծերը:

Լուսանկարները՝ Ավետիս Պետրոսյանի:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s