received_921327654930833-210x210

Կրթահամալիրում հյուրընկալում ենք Կարաս Վայն գինեգործական ընկերության աշխատակիցներին.
Աստղիկ Դերձյան / տուրիզմի պատասխանատու/
Դիեգո Լոպես /կոմերցիոն տնօրեն/
Մանուել Գոմես / խաղողի այգիների տնօրեն/
Նառա Իսպիրյան / ադմինիստրատիվ տնօրեն/

Հանդիպման օրը, ժամը՝ փետրվարի 5-ին, ժամը՝ 9:30
Հանդիպման պատասխանատու՝ Արտակ Ռշտունի, Մարիամ Մխիթարյան, Լիլիթ Սարգսյան

9:30՝ դիմավորում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ
9:40՝ այց Ագարակ, խաղողի  նոր այգի
10:15՝ այց Հյուսիսային դպրոց
10:40՝ այց Քոլեջ

Ընկերությունն իր մասին գրում է՝

Իննսունականների վերջին, երբ հնարավորություն ստեղծվեց ներդրում կատարել երիտասարդ և անկախ Հայաստանի Հանրապետության ապագայի համար, էռնեկյան ընտանիքը մեկնարկեց գյուղատնտեսական մի հրաշալի ծրագիր, որը հետագայում դարձավ Կարաս Վայնս:

«Կարաս» գինիները, որոնց անվանումը գալիս է հնագույն ժամանակներից ի վեր տարածաշրրջանում գինեգործության մեջ օգտագործվող մեծ կավե անոթների անվանումից, տարածաշրջանին հատուկ գինեգործության մշակույթի վերածնունդն են: Գտնվելով ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա` տարածաշրջանի հանքանյութերով հարուստ, հրաբխային և բազալտե հողը կատարյալ կլիմայական պայմաններ է ստեղծում խաղող մշակելու համար: Ի սկզբանե մեր նպատակն էր Հայաստանում սահմանել գինեգործության նոր չափանիշներ և գինեգործության արվեստը ետ բերել իր ծննդավայր, և մենք իրագործել ենք հենց այդ նպատակը: Մեր հմտությունների և Հայաստանի չքնաղ տերրուարի համադրությունը տվեցին ցանկալի արդյունքները:

 Մենք աշխատում ենք ի նպաստ գյուղատնտեսության մեջ ներգրավված բոլոր օրգանիզմների` սկսած քո ձեռքում գտնվող գինու գավաթից մինչև մեր ոտքերի տակ եղած հողն ու դրանց միջև գտնվող բոլոր մարդիկ և վայրերը:   Կարճ ասած` մենք աճեցնում ենք հայկական բարձրավանդակի խաղողի յուրօրինակ տեսակներ` գինու և կոնյակի արտադրության համար, և պատասխանատու ենք հայկական գինին միջազգային շուկայում «Կարաս» համաշխարհային ապրանքանիշով ներկայացնելու համար:

Փիլիսոփայությունը

Հաշվի առնելով մեր նախնիների ժառանգությունը, մենք կարող ենք ցուցադրել այդ նույն ձեռնարկատիրական ոգին: