Չի կարելի սերը երկրորդել

բլեյան-1024x576

«Արևիկ» ռադիոյի եթերում  կրթահամալիրի տնօրենն է։

Շատ պատանիներ ավարտում են դպրոցը և չգիտեն՝ ի՞նչ են անելու։ Ո՞րն է դպրոցի դերը պատանուն կողմնորոշելու հարցում։

Ա․ Բ․ Այն մասը, որ ասում եք՝ գիտի, ավելի շատ գիտի, որ բուհ է գնալու ուսումը շարունակելու մասով, բայց դա դեռ մասնագիտական կողմնորոշում չէ։ Մասնագիտական կողմնորոշում մենք հասկանում ենք, որ ինքը գիտի, որոշել է, ուզում է, ինչ մասնագիտական գործունեություն է ծավալելու և դրան է ուղղված իր հաջորդ շրջանը։ Ուսուցումը կլինի բուհական, քոլեջային, կարող է լինել վարպետային պարզապես, ինքնակրթությամբ կամ պարզապես։ Բայց նաև ճիշտ եք, որ մի խումբ էլ կա, երբ ավարտում է և իրեն տալիս է պարապության շրջանի։ Կարծես հանրակրթության տասներկու տարին մի մեծ արձակուրդ էր, ավելի շուտ ինքը իրեն արձակուրդի հնարավորություն է տալիս, ասելով ՝ կտեսնենք դեռ, կյանքը դիտում է մի մեծ արձակուրդ։

Մասնագիտական կողմնորոշումը սահմանված չի, իրականում կարող է պարզվի, որ դա մանկավարժությունն է, այսինքն անձն է, անհատն է, որ պետք է դրսևորվեր էդ թվում դպրոցական կյանքում, իրեն գտնի, իրեն ճանաչի, ի՞նչ ասել է մասնագիտական կողմնորոշում։ Ցավոք սրտի հանրակրթությունըմ օգտագործելով պետական լծակը, պետության անունից է, չէ՞ հանդես գալիս, մենք գործ ունենք պետական դպրոցի հետ, չէ՞, ուսումնական պլանը ոնց ուզի կկազմի, քանի ժամ ուզի կծանրաբեռնի, էդ նշանակում է՝ սովորողի կյանքից խլեց, այդ թվում՝ ընտանիքի, սովորողի ջանքերը ինքը տնօրինեց, չէ՞, ինչ առարկա կուզի կավելացնի, ինչպես կուզի կստուգի, դրանով կտնօրինի նաև քո ընտանեկան ժամանակը, դպրոցականը քիչ էր , որ գտնվում ես դպրոցում, չէ՞, նաև տնային աշխատանքը, գիտե՞ք դա ի՞նչ բռնության գործիք է․ որ ուսուցիչը ինչ կուզի կհանձնարարի։ Պետությունն էլ իր լծակներով կարևոր չէ ԳԹԿ է, թե նախարարություն է, ինքը ստուգումների է, ինչ ստուգի, ինչպես ստուգի , լավ էլ չի նայված էդտեղ, ինքը երեխայի բոլոր ուժերը քամում է և էդ հանրակրթություն կոչվածը չի ուղղված ինքնաճանաչմանը անհատի, որ երեխան կարողանա ինքն իրեն ճանաչի, ինքն իրեն դրսևորի, հասկանա՝ ի՞նչն է սիրում, ի՞նչն է լավ ստացվում, ինչը լավ է ստացվում դրանով շատ զբաղվի ․․․կրթությանը էդպես չեն նայում, էդպես չեն գնահատում։

Մենք մասնագիտական կրթությունը ուզում ենք իրականացնել այսօր Հայաստանում հայտնի ֆիրմաներում։ Արտադրության մասով ֆիրմայում արվի, իսկ մյուս մասով արդեն կրթահամալիրի Քոլեջում արվի։ Ֆիրմաներն էլ պետք է գնան էդ ճանապարհով։ Բոլորը պետք է մտածեն մասնագիտական կրթության մասին, որքան հնարավոր է շուտ պատանուն ներգրավեն ավելի շուտ իր աշխատաժամանակը նպատակային օգտագործելուն, փող աշխատելուն, կարողությունների ձևավորմանը։ Եվ էստեղ է ճանապարհը Դուալ կրթության, երբ որ արտադրությունը և ուսուցումը իրար ընդառաջ են գնում և կարողանում են որպես գործընկերներ հանդես գալ, քանի որ մի ընենց տպավորություն է, որ կարող է մի քոլեջ ինքնուրույն մասնագիտություն բացի ․․․էդ չի կարող անել, քանի որ գլխավոր հարցը կառաջանա, ի՞նչու պետք է էդ լավ մասնագետը ուզենա արժանապատվությունը վիրավորող աշխատավարձով աշխատի, ուրեմն ինքը պահանջված մասնագետ չէ, իսկ եթե չկա էդ մասնագետը, որ կուզենա ուսուցանի, ապա ի՞նչ իմաստ ունի, կամ էդ միջավայրը, ո՞նց դու կստեղծես իրական արտադրական միջավայր, որը գրավիչ կլինի պատանու համար, ինքը պետք է գա երեք-չորս-հինգ տարի։ Տեսե՛ք, քոլեջային ուսուցումը խայտառակություն է, էդ կլինի մարդուն նորից կտրել․․․Լավ կլինի քոլեջները դա պատվեր ընդունեն և իրենք փոխվեն, հակառակ դեպքում կստացվի, որ թուղթ տալու համար էդքան ժամանակ էլի երեխան ավարտի, էլի մասնագիտություն չստանա, նորից մտածի, թե հիմա տեսենք ինչ է անելու․․․սա ամենավտանգավորը կլինի։ Գիտե՞ք ավագ դպրոցների վատը ի՞նչն է, որ նրանք փակ համակարգեր են։ Ոչ միայն, որ շենքը բանալիով փակ է, այլ որ կտրված են հասարակական կյանքից։ Էդ տարիքում հիմնական կրթությունից հետո, երեք տարի է, չէ՞, ամենապայծառ շրջանն է ուժերի, և էստեղ պետք է բաց լինի, որ ինքը հասարակական կյանքին լիարժեք մասնակցի, լիարժեք ։ Որովհետև մտածել, որ մի ավագ դպրոցում, անկախ նրանից երկու հարյուր, երեք հարյուր հոգի են սովորում, էդտեղ երկու հարյուր, երեք հարյուր անհատ են և էդ անհատների կարողություններին, սիրուն համապատասխան ուսում տալ, դա դժվար է։ Դրա համար պետք է բացվի, որպեսզի գործունեության շրջան դառնա։ Տեսե՛ք, ավագ դպրոցները ուղղված են քննական բանին, և էնպես չի, որ քննությունները կյանքի հետ են կապվում, անգամ բուհական, մասնագիտական կրթության հետ չի կապվում, որովհետև էդ առարկայական ուսուցումը, էդ թեստային քննությունները, նրանք մարդուն ջլատում են, ողբերգությունը էդտեղ է։ Եվ ստացվում է սովորողի երկու ժամանակ, մեկը, որ էդ քննությունները ինքը պետք է տա, և մյուսը՝ իր իրական ջանքերը․․․․պետք է չմոռանալ, որ ընտանիքը էսօր պատրաստ է գործընկեր լինելու , ընտանիքը շատ էլ լավ պատկերացնում է, որ լավ կրթությունը թանկ արժե և պետք է անհատական ուշադրություն։ Դրա համար դպրոցը որպես հանրակթրություն, ավագ դպրոցը և ընտանիքը պետք է կարողանան իրար հետ պայմանավորվել։ Այսինքն լրացուցիչ կրթության պատվիրատուն և կազմակերպիչը դառնա ընտանիքը, անհատը, իսկ, ահա՛, բուն հանրակթրությունը, որ պատանի քաղաքացուն, պատանի մարդուն է ուղղված, էդ պետք է դառնա ավագ դպրոցի ու հասարակության գործը։ Էդտեղ էլ ընտանիքը պետք է խրախուսի և էդտեղ պետք է ժամանակ տաս ընտանիքին, ասես՝ էս լրացուցիչ կրթությունը բերե՞ս ուսումնական պլան։ Ոչ թե, որ սովորողը գա, ամբողջ օրը դպորցում անցկացնի, պետության անունից խոսես հետո ժամանակ չի մնա, մեղք է էդ մարդը իր սիրո համար, իր թափառման համար, իր Չարենցի, իր Տերյանի համար։ Ինքը էդ ժամանակը չի ունենա։ Էդ ուսումնական պլանը ուրիշ պետք է լինի, բաղկացած սովորողի ընտրության, անհատի, որտեղ ընտանիքն է իր մասնագիտության հայացքով, իր հետաքրքրություններով, և կա էդպես մի ընդհանուր կրթություն, որտեղ ճաշակն է, թեմաներ են հետաքրքիր։ Պատկերացնենք, որ սովորողը որոշել է, ընդունենք ընտրել է իր մասնագիտական գործունեությունը, ոչ միայն բուհի, այլ մասնագիտական կողմնորոշման բժշկական, մանկավարժական, այդ թվում՝ արտադրական կոնկրետ մասնագիտություն և այլն։ Հիմա պատկերացրեք՝ էդ կողմնորոշված երեխայի ուսուցումը։ Հանեք առարկայականը, պատրաստությունը հարգանքով ընդունում ենք, զուտ որպես գործունեություն, որպեսզի ինքը հասկանա էդ մասնագիտությունը այսօր, այդ մասնագիտությունը մեր ժամանակներում ։ Եվ էսօր էդ հասարակական հաջողված միավորները՝ արտադրական, հասարակական, սոցիալական ծառայությունների մասնակցեին։ Ի՞նչու չէր կարող ուսումնական պլանում լիներ մասնագիտական փորձառություն։ Դա ոչ թե լիներ դպրոցում, դպրոցում անհնար է կամ շատ դժվար է։ Մեր տիպի կրթահամալիրը, դե մենք երեսուն տարում ստեղծել ենք, մենք գիտենք էդ դժվարությունները, ոչ ամեն մասնագիտությամբ դա կարելի է անել և պետք էլ չի անել։ Ես նկատի ունեմ այսօր տնտեսական, հանրային, արտադրական կյանքը, որ ինքը վերցնում է իր վրա՝ սկսած դատարաններից, վերջացրած հանրային ռադիոյով, իրական արտադրություն է։ Հայացքի փոփոխություն է ենթադրում, այն նեղ, քննական հայացքը, որ կա, դա ոչ մի լավ բան չի կարող ստեղծել, ես այդպիսի քննարկումների չեմ էլ մասնակցի, որովհետև դա վերարտադրում է։ Իսկ նոր հայացքը պատանուն ուղղված, որի հերոսը պատանին է, իր ժամանակն է, իր կյանքն է և, ահա՛, մեր խնդիրն էլ աջակցությունն է։ Գիտեք՝ դա ինչքան կազնվացնի հասարակությունը, չենք փնթփնթա , դպրոցին քիչ պահանջներ էդ առումով կներկայացնենք, անընդհատ պահանջատեր չի կարելի լինել, գործընկեր կարելի է լինել , փորձել օգնել։

Ի՞նչպես ընտրել մասնագիտություն․
Էդ ամենահեշտն է, էդ սերն է, չի կարելի որևէ ձևով երկրորդել այն, էդտեղ իր ուժեղ կողմերն են։ Ի՞նչն է ձգում, որորվհետև եթե ձգում է , եթե էդ սերն է , ուրեմն էդտեղ դու ներդրում կանես քո ուժերը, իսկ ինչու՞ ոչ։ Որևէ կարգով չի կարելի գործարքի գնալ, հա, դժվար պետք է լինի ճանապարհը ։ Կտակարանային միտք է, գնացեք դժվար ճանապարհով, բայց սիրով անցեք էդ ճանապարհը․ Լուսեղեն ճամփեն ես կանցնեմ գինով․․․․Գինով անցեք, արբեցած անցեք, բա ո՞նց կդրսևորի իր տաղանդը, բա ո՞նց դառնա հաջողակ, էս փինաչիական, յոլայի բանը ինքը պետք է հաղթահարի, ինքը պետք է հաջողակ լինի, ինքը պետք է հարուստ լինի, ինքը պետք էլավ ապրի և դրա համար ինքը պետք է ստեղծի, իսկ դա էսօր հնարավոր է էս մրցակցության պայմաններում։ Էստեղ որևէ գործարքի չի կարելի գնալ և ծնողներն էլ պետք է խթանեն, ասեն. 《Էդ քո սիրո ճամփով գնա, քո հետաքրքրությունների, ինչ որ քեզ մոտ հաջող է ստացվում, լավ է ստացվում, հեշտ է ստացվում։ Շատ արագ փորձեք տնտեսապես ինքնուրույն լինել։ Նախ` դրանով հարգանք եք դրսևորում ձեր ծնողների նկատմամբ, մեղկ են իրենք, իրենք կարող են չկարողանալ օգնելու առումով, ձեզ պահելու առումով, փոփոխություններ են, իրենք կարող է անգամ չկարողանան էսօր դա անել և չխոստովանել, իրենց առողջության հաշվին, չապրելով, իրենք չապրեն, որպեսզի դուք ինչ-որ կարիքներից զերծ լինեք։ Ծնողները ընդհանրապես չպետք է իրենք որոշեն։ Որոշելու տարբեր ձևեր կան, կարելի է պարտադրել փաստորեն՝ անընդհատ նեղացնելով, չխրախուսելով, ռիսկի չգնալով ․․․պատանու ընտրությունը։ Ծնողները պետք է հասկանան, որ էդ կյանքը տվել են աստվածային, էդ իրենց իրավունք չի տալիս որևէ էդ առումով․․․ Իրենք պետք է առավել ուշադիր լինեն երեխայի հետաքրքրությունները ճանաչելու առումով , եթե ունեն միջոցներ, թող օգնեն, հարցը դա չէ, պահում են ի՞նչ անեն, բայց մեկ է՝ ո՛չ երեխայի ինքնուրույնության հաշվին։ Երեխան պետք է իր մասնագիտության հետ կապված որոշումները ինքնուրույն կայացնի և երեսով չտաք որևէ ձևով՝ ինձ չլսեցիք, բան․․․թող անցնի իր ճանապարհը։ Թող փոխի, ի՞նչ է եղել։ Հիմա, որ նայենք վերջին երեսուն տարում, մարդիկ, որ հաջողություն ունեցան, փոխեցին մի քանի անգամ։ Մենք գործ ունենք ցկյանս կրթության հետ։ Հաջողում է նա, ով շարունակական կրթության մեջ է, և դա սովորական է, ինքնակրթությունը ունի ավելի մեծ հնարավորություն և ավելի մեծ բաժին և ավելի էժան է, ավելի հարմար է մարդուն։ Եթե ինքը չի օգտվում դրանից, ուրեմն ինքը չի օգտագործում էս կյանքի առավելությունները, ուրեմն ինքը փնթփնթան է լինելու։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s