Ուսումնական տնկարանը խաղողի այգի ստեղծելու առաջին փուլն է․ այստեղ են ձևավորվում, կայանում խաղողի վազերը։ Որքան սիրով ու հոգատարությամբ խնամենք Քոլեջի մոտի ուսումնական տնկարանը, այնքան ավելի սիրով ու առատ բերքատվությամբ խաղողի մեծ այգի կունենանք։

Այս անցանկալի չմշակվող բույսերը՝ մոլախոտերը, ճնշում են խաղողի վազի աճը՝ կլանելով հողից մեծ քանակությամբ ջուր և սննդանյութեր, հաճախ պարունակում են նաև թունավոր նյութեր, որոնք խառնվելով նորաստեղծ վազին իջեցնում են որակը, նպաստում հիվանդությունների ու վնասատուների ստեղծմանը, վատացնում համն ու բույրը։

Խնամքն ու հոգատարությունը ջրելու, մոլախոտերից ազատելու, փխրեցնելու միջոցով հանգեցնելու է կրթահամալիրի բոլոր հատվածներում քաղցրահամ խաղող ունենալուն/վայելելուն։

Խնդրում ենք ձեր ամենօրյա հոգատարությունն ու խնամքը ավելի լայնորեն տարածել խաղողի այգիների ու տնկարանների վրա, այս փուլում նրանք մեծ օգնության կարիք ունեն։