Մեկ տարվա ընդմիջումից հետո, Սարյան փողոցում կրկին Գինու փառատոն էր։ Երկու օր շարունակ, հունիսի 4-5-ին տուրիզմի ու գինեգործության շփման հարթակ էր ստեղծվել ,որի նպատակը մեկն էր՝ տնտեսության զարգացումը։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գինու դպրոցը ևս անմասն չմնաց, այս տարի որպես հյուր-համտեսող ներկա լինելով փառատոնին։

Շուրջ 600 մետր տարածք զբաղեցնող Մոսկովյան, Թումանյան, Սարյան փողողները ընդգրկած փառատոնի ընդացքում, նախկին 25-ի փոխարեն այս տարի իրենց արտադրանքն էին ներկայացնում 41 գինեգործական ընկերություն, որոնցից մի մասին հետ Գինու դպրոցը արդեն լավ գործընկեր է, իսկ մի մասի հետ էլ՝ օգտվելով փառատոնի տված հնարավորությունից՝ ձեռք բերեց պայմանավորվածություններ։

Գինի արտադրողների այս չափ ակտիվությունն ապահովում է մեր երկիր՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը աշխարհում։ Փառատոնին ներկաներից կեսից ավելին զբոսաշրջիկներ էին, որոնց մի մասը պարզվեց հատուկ Գինու օրերի համար է Հայաստանում։

Ես հնարավորություն ունեի փորձարկելու 281 տեսակ գինի․ 113 կարմիր91 սպիտակ30 վարդագույն18 փրփրուն38 մրգային: (Սրանցից 15-ը ներկայացված էին առաջին անգամ)։

Համտեսել եմ․

  • Տավուշի հնագույն մշակույթը ներկայացնող «TUS» գինին (լալվար տեսակի խաղողից սպիտակ)
  • Մեր գործընկերոջ ներկայացրած «QYOSH» գինին․ (փրփրուն, սպիտակ)
  • Առաջին անգամ մասնակցող, մեդալակիր, յուրօրինակ «noa» գինին (Արենի, ռոզե)
  • Կես գավաթ Լուսին, կես գավաթ Արև «Ֆռունզե» ընկերության «Լուսնարև» գինին․ (Արենի, կարմիր)
  • «Կարաս» գինիների ընտանիքը համալրած «A Tale Of 2 Mountains» գինին (կարմիր Արենի և Malbec)
  • «Zakare» գինին․ «Coffee wine» — (սպիտակ խաղող+ կոլումբիական սուրճ․․․․ այո-այո․․․)
  • Հայկական գինեգործություն «Զ՛ԱՐԹԸ» (փոքր ծավալի, բուտիկային արտադրության գինիներ)
  • Հայկական խաղողից, մրգերից ու հատապտուղներից գինի պատրաստող «GEVORKIAN» գինի
  • Առաջին գազավորված գինին, ալյումինե տարաներում․ «SISAVAN» գինու գործարանի «GOOD MOOD» ապրանքանիշը
  • Արջի ձագի ու երեխայի բարեկամության մասին վկայող «QOTOT» գինին (սպիտակ Ոսկեհատ
  • Ընտանեկան բիզնես դարձած «SARAFYAN» գինիներ (կարմիր, Կարմրահյութ և Հաղթանակ)
  • «DOOR» ապրանքանիշի համանուն գինին (սպիտակ Ոսկեհատ)
  • «EVN» գինու ակադեմիայի համանուն գինին (կարմիր, Սև Արենի)

․․․բոլորը անապակ։ Այսքան տեսակները փորձել եմ նոր գինիներ բացահայտելու հույսով ու ձեռք եմ բերել նոր ընկերներ, որոնք իրենց փորձով պատրաստ են կիսվել կրթահամալիրի Գինու դպրոցի սովորողների հետ, կազմակերպել փոխադարձ այցեր ու հանդիպումներ։

Բացի գինուց կային նաև մոտ 30 կետ սնունդ առաջարկող տաղավարներ։

Սարյան փողոցի ծայրերին տեղադրված էին բեմեր, որոնցից մեկից հնչում էր Բաբաջանյան, մյուսից՝ երևանյան երգեր՝ բենդերի կատարմամբ։

Աշխատանքներում ներգրավված կամավորներն ամեն ինչ անում էին հյուրերի համար փառատոնը տոն պահելու համար․ վճարումներ անելը, բաժակներ և կուպոններ ձեռք բերելը, գինիներ համտեսելու գործընթացը ոչ մի հերթեր չեն առաջացրել, չնայած մարդկանց մեծ քանակին։

Գինու փառատոնին մեր մասնակցության արդյունքները կտեսնենք շուտով։

Պատրաստել եմ նաև տեսանյութ