Խաղողի վազերը ունեն մշտական խնամքի կարիք։ Բացի ոռոգումը, բուժումը, կանաչ ու չոր էտը, մոլախոտերից մաքրումը կարիք ունի նաև պարբերաբար բճաշիվերից ազատվելու։

Բճաշիվերը այն ավելորդ շիվերն են, որոնք խանգարում են հիմնական շիվերի աճին, խաղողի հասունանալուն։

Այսօրը սկսվեց Քոլեջի կասկադի թառմայի խնամքով։

Աշխատանքները շարունակական են քանի որ որակյալ խաղողը ծնվում է խնամված տնկարաններից/այգիներից։