Անհնարին ոչինչ չկա, եթե ունես երազանք, որը դառնում է նպատակ ու ընտանիք, ովքեր դառնում են անփոխարինելի, աջակից գործընկերներ։

Բանկային ոլորտում հաջողությունների հասած մարդը որոշեց զբաղվել (թող մյուս արվեստագետները ներեն) արվեստով — գինեգործությամբ, չվախեցավ ոչնչից ու աշխատասիրության, կրեատիվության ու անչափ մեծ սիրո շնորհիվ ստեղծվեցին բնավորություն ունեցող գինիներ։

Սամվել Մաչանյանը իր փորձով ու գործով կիսվեց 9-րդ դասարանի ծրագրի, Ավագ դպրոցի գինգործություն ընրած սովորողների և Գինու դպրոցի ուսանողների հետ, պատմեց Ալլուրիա գինիների ծննդավայրի մասին, հրավիրեց գործարան, որին սովորողներն անհամբերությամբ են սպասում։

Մեր մառանը համալսարան է, որտեղ գինիները դառնում են խելացի եւ իմաստուն, այն գինին, որը անընդունակ ուսանող է՝ ուղարկվում է վերամշակման ու դառնում է հիանալի օղի,- ասաց Սամվել Մաչանյանը։

Սարգիս Հովհաննիսյանի տպավորությունները

Մարգարիտա Պետրոսյանի տպավորությունները

Մարիաննա Գևորգյանի սոց․ էջի ուղիղ եթերը

Խաղողի և գինու դպրոցի սոց․ էջի ուղիղ եթերը