Ուսումնական ագարակում մեր ձեռքերով տնկված, խնամված, մեծացրած խաղողը լիովին պատրաստ է գինի դառնալուն։ Գառան դմակ, Խարջի, Ճիլար և այլ սպիտակ սորտի խաղողները սովորողների ձեռքով հատ-հատ քաղելուց հետո տեղափոխել Խաղողի և գինու դպրոց՝ մշակման։

Պրեմիում կարգի գինի պատրաստելու ծրագիրը

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի ծրագրի և 8-րդ դասարանի ընտրությամբ գինեգործություն և տեխնոլոգիայի խմբի սովորողներ, Քոլեջի Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի ուսանողներ

Օրը ՝ սեպտեմբերի 16-ից

Ժամը՝ 09։00-ից

Վայրը՝ Գինու դպրոց-լաբորատորիա

Ծրագրում նախատեսվում է՝

  • Ձեռքերրով խաղողի անջատել չանչից
    Ամեն օր սովորողների խմբերը արկղերի խաղողը ձեռքով առանձնացնում են չանչից (1 շաբաթ)։
  • Խաղողի հատիկները ջարդել ձեռքերով
    Առանձնացված հատիկները ձեռքով ջարդում են, և դնում սառը տեղ, որ խմորման գործընթաց չսկսվի (չանչից անջատելուն զուգահեռ՝ 1 շաբաթ)։
  • Հետևել խմորման ընթացքին
    Երբ ամբողջ զանգվածն արդեն ջարդված լինի, լցնել պահամանի մեջ և հետևել ընթացքին, ամեն օր, մի քանի անգամ խառնել (մոտ 10-15 օր)։
  • Մամլել
    Երբ արդեն խմորված լինի, անցկացնել մամլիչի միջով (1 ժամ)։
  • Հնեցնել (ոչ պակաս քան 6 ամիս)։

Ամենը կատարվում է ձեռքով։

Սովորողները կշռել են խաղողը, չանչերից անջատելուց հետո նորից պիտի կշռեն՝ կորուստը հաշվարկելու համար։