Գինու դպրոց-արհեստանոց

Քոլեջում անգլերենի, ծրագրավորման, զբոսաշրջության, լուսանկարչության պարապմունքներ են, ու, եթե չիմանաս՝ մտքովդ էլ չի անցնի, որ 1 հարկ ներքև բոլորովին ուրիշ աշխարհ է։

Քոլեջի նկուղային հարկում՝ Խաղողի և գինու դպրոց-լաբորատորիայում գինի ստեղծելուն զուգահեռ վերսկսում ենք հայոց պատմությունը։ Վերապրում ենք անցյալի ամենավառ պահերը՝ դրանք դարձնելով իրականություն․ ստեղծում ենք հայկական գինի։ Սա մեզ ուժ է տալիս։

Խաղողի մթերումը, ջարդիչ-չանչանջատիչ մեքենայի միջոցով մշակման ենթարկելը, ամենօրյա հետևողական հսկողությունը խմորմվելուն, առաջնային նստվածքից անջատելն ու այս ամենին զուգահեռ գարնան համար օրգանական պարարտանյութ հավաքելը 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողների, ուսանողների և մյուս սեբաստացիների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ամենօրյա աշխատանքն է։

Գինին միշտ եղել է հայի մշակույթի մի մասը, ոչ մի հայ չի կարող պատկերացնել ծեսերն առանց գինու․ մենք սա գիտենք, ու պատրաստում ենք ամենամաքուր գինին հայի սեղանի համար։

Մանրամասներ մեր ամենօրյա աշխատանքից՝ տեսանյութում

Գինեգործությունն ավելի շատ սիրելու ու ավելի շատ բան սովորելու համար առաջարկում ենք միանալ մեր ինստաէջին

«Գալար»-ի մուտքը Գինու դպրոց

Հայաստան-Հունաստան գինեգործական ընկերության պտուղներից է «Գալար» գինին

Որպես շարունակություն՝ Երևանի գինու ակադեմիայի շրջանավարտ, գինեգործ, իր գինու հիմնադիր Հակոբ Կազանջյանը հյուրընկալվում է գինու դպրոցում

Հակոբը Սիրիայից վերադարձել է Հայաստան դեռ 2006 թ.-ին՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Մինչև «Գալարի» հիմնումը ՏՏ ոլորտում տարբեր ընկերություններում զբաղցրել է տարբեր պաշտոններ։

Հյուրը՝ Հագոպ Կազանչյան

Հանդիպման օրը՝ Դեկտեմբերի 1 (հինգշաբթի օր)

Հանդիպման ժամը՝ 12։30

Հանդիպման վայրը՝ Գինու դպրոց

Օրվա պատասխանատու՝ Մարիաննա Գևորգյան

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի և Ավագ դպրոցի գինեգործության խմբի սովորողներ, Գինու դպրոցի ուղանողներ

Ծրագրում նախատեսված է՝

  • Շրջայց գինու դպրոցում
  • Ծանոթացում Գալար Վազեր-ի հետ
  • Վարպետության պարապմունք․ գինու համադրումը ուտեստների հետ, Գինու տուրիզմ
  • Քննարկում
  • Հարց ու պատասխան