Գինու դպրոցում արտադրական ուսուցմամբ կրթություն են ստանում Միջին և Ավագ դպրոցի սովորողները՝ տեխնոլոգիա և ընտրությամբ գործունեության դասաժամերին, որի ընթացքում ուսումնասիրում և սովորում են հետևյալ աշխատանքները․
- Խաղողի էնդեմիկ և սելեկցիոն տեսակների ուսումնասիրություն և ճանաչում
- Մինչև բերքահավաքը այգու որակավորում․ ճիշտ ժամանակին ոռոգում և բուժման աշխատանքներ, ընդհանուր խնամք
- Խաղողի տեխնոլոգիական մշակում, խմորման աշխատանքներ, ճիշտ ժամանակին նստվածքից անջատում
- Գինու հնեցում կաղնե տակառներում, կարասում
- Շշալցման աշխատանքներ
- Պիտակավորում
- Մրգօղի պատրաստելու տեխնոլոգիա․ խմորում, առաջնային, երկրորդային թորում
Միջին դպրոցի ծրագիրը — կազմակերպիչ Շուշան Սարդարյան
Ավագ դպրոցի ծրագիրը — կազմակերպիչ Մարիաննա Գևորգյան