Խաղողի և գինու դպրոցի դեկտեմբերի օրացույց

Ուսումնական գործունեություն
Մասնակիցներ՝ ուսանողներ

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

Մասնագիտությունը՝ Գինեգործություն և հյութերի արտադրություն
Դասընթացի անցկացման վայրը՝ Խաղողի և գինու դպրոց. Քոլեջ
Ուսուցիչ-մասնագետ՝ Արտակ Ռշտունի
Դեկտեմբերի 5, 12, 19
Ժամը՝ 14:00-16:00
Ուսանողներ՝

  1. Անուշ Ներսիսյան
  2. Մարգարիտա Հովնանյան
  3. Գոռ Խլոյան
  4. Մարիաննա Գևորգյան
  5. Քրիստինա Հովհաննիսյան
  6. Էդուարդ Հովհաննիսյան
  7. Նունե Խաչիկօղլյան
  8. Հասմիկ Ուզունյան

Ամանորյա նվեր գինի

Խաղողի և գինու դպրոցը ներկայացնում, առաջարկում է Ամանորյա նախագիծ՝ նվեր գինի իմ անհատական դիզայնով:
Նախագիծ-աշխատանքին  կարող է մասնակցել կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող, նախակրթարանի սան, դասավանդող:
Նախագծի ընթացքը՝ դեկտեմբերի 1-15-ը:
Նախագծի նկարագրություն՝
Կրթահամալիրի սովորողները, նախակրթարանի սաները Խաղողի և գինու դպրոցի պատրաստած և շշալցրած գինու շշի վրա իրենց նախագծած պիտակն են ստեղծում և ամրացնում: Գինու շիշն ունենում է նաև պիտակ, որի վրա գրված է կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցի արտադրություն, սովորողի անուն, ազգանուն, տարիք:

Սովորողի ստեղծած գինու շիշը ներկայացվելու է կրթահամալիրում ցուցահանդես-վաճառքի:
Գինու շշի պիտակի նախագծի պատասխանատուն է սովորողը, սովորողի տեխնոլոգիայի ուսուցիչը:

Նախագծի համակարգող՝ Արտակ Ռշտունի

 

Միջին դպրոցի գինեգործները

Խաղողի և գինու դպրոցում գինու խմորման փուլն արդեն ավարտված է։8-րդ դասարանի սովորողները  մասնակցեցին գինու նստվածքից անջատման առաջին փուլին։Հատուկ սարքի միջոցով խմորված գինին անջատեցին փլուշից։

Ներկայացնում է Միջին դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ՝ Շուշան Սարդարյանը։

«Մուտք կրթահամալիր» ճամբարականները աշխատեցին գինու արտադրամասում

Միջին դպրոցի «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակից սովորողները այսօր եղան Խաղողի և գինու դպրոցում:  Սովորողները մասնակցեցին գինու պատրաստման ընթացիկ աշխատանքներին: Արտակ Ռշտունին բացատրեց գինու պատրաստման ողջ գործընթացը և սովորողները միացան աշխատանքներին:

Ներկայացնում է ՝ Հասմիկ Ուզունյանը։

«Խաղողածես» նախագծի ամփոփում

«Խաղողածես» ուսումնական նախագիծը շատ սիրվեց 5 տարեկան սովորողների կողմից: Նախ խոսեցինք խաղողի, նրա օգտակարության, տեսակների մասին: Հերթը հասավ ռադիոնյութի ձայնագրմանը, որտեղ սովորողները պատմեցին այն ամենն, ինչ գիտեին խաղողի մասին: Շարունակությունը դիտե՛ք 5 տարեկանների դասարանական բլոգում։

Continue reading

Այցելություն Վայոց Ձորի մարզ

Հոկտեմբերի 22-ին կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի և Քոլեջի սովորողների ու դասավանդողների  նախագծային խումբը այցելեց Վայոց Ձորի մարզ՝ Աղավնաձոր, Նորավանք:

 

Աղավնաձորում նախագծային խումբը մասնակցեց խաղողահավաքին, խաղողաքաղի ծեսին, իսկ Նորավանքում՝ ուսումնական ժամերգությանը:
Օրվա մասին պատմում է ուսուցիչ՝ Հասմիկ Մաթևոսյանը։

Continue reading