Հունվար ամսվա ամփոփում

Հունվար ամսին Խաղողի և գինու դպրոցում, բացի 9-րդ դասարանի Գինեգործի ճամբարի գործունեությունը իրակացվել են հետևյալ աշխատանքները

  • Գինու տեխնոլոգիական մշակման աշխատանքներ
  • Լաբորատոր հետազոտություն
  • Պիտակավորման աշխատանքներ
  • Ճամբարային ջոկատների հյուրընկալություն
  • Ջավաղքի դպրոցականների հյուրընկալություն
  • Ռանչպար գյուղի միջնակարգ դպրոցի խմբի հյուրընկալություն

Գինու ներկայացում համայնքում

Օրը՝ մարտի 31, ապրիլի 1,2

Վայրը՝ ՀԱԹ, Կինո Հայաստանի այգի

Նպատակը՝ Սեբաստացի գինին ներկայացնել

Խմբի ղեկավար՝  Արտակ Ռշտունի

Տևողությունը՝  ժամը 16։00-19։00, 13։00-17։00, 13։00-17։00

Ընթացքը՝

Հայտարարել Սեբսատացի գինու օրեր․ Կինո Հայաստանի տարածքում 5 սեղան տեղադրել, և ամեն օր 2-3 ժամով ներկայացնել մեր գինին, հյուրասիրել, պատմել և վաճառել (ապրիլի 9-ին սուրբ Զատիկն է)։
Յուրաքանչյուր սեղանի մոտ 3-4 սվորող է կանգնում, խոսում են

  • գինու դպրոցի մասին
  • արտադրության մասին
  • գինեգործության դասի, ուսուցման մասին
  • ովքեր են պատրաստում
  • ինչ խաղողից է
  • ինչ տեսակի գինի է
  • բաժանում ենք Գինու դպրոցի մասին տեղեկություն պարունակող բուկլետներ

Ներկա կլինեն սեբաստացիների երգչախումբն ու պարի համույթը։

Մասնակիցներ՝

  • Քոլեջի Գինեգործության բաժնի սովորողներ
    Մանվել Ալեքսանյան
    Արմեն Գրիգորյան
    Սամվել Դավթյան
    Սերյոժա Հովհաննիսյան
  • Գինեգործության ընտրությամբ խմբի 9-րդ դասարանի սովորողներ
    Հասմիկ Սարգսյան
    Մարգարիտա Պետրոսյան
    Անի Ստեփանյան
    Հակոբ Սոսյան
    Անդրանիկ Մուրադյան
    Գարիկ Մարտիրոսյան
    Մարկ Հարությունյան
    Էռնեստ Նալչաջյան

Հյուրեր

  • Լրագրողներ
  • Կրթահամալիրի բարեկամներ․
  • Կրթահամալիրի ծնողական համայնք

Նախապատրաստական աշխատանքներ
Նախապես, 1 շաբաթ առաջ այդ տարածքում տեղադրում ենք գովազդային ստենդ, որտեղ նշված կլինի հանդիպման մասին։

Շաբաթական 1 անգամ (հինգշաբթի , ժամը 14։00-ին) մասնակից սովորողների հետ հանդիպում, որի ընթացքում կանցկացվեն դասընթացներ, քննարկումներ։

Անհրաժեշտ պարագաներ

  • գինի
  • գինու գավաթներ
  • փոքր թղթե բաժակներ
  • անձեռոցիկ
  • պանիր
  • լավաշ
  • բուկլետներ
  • աղբարկղեր
  • 5 ցածր սեղան՝ ցուցադրության համար
  • 5 բարձր, կլոր սեղան պատվավոր հյուրերի հյուրասիրության համար
  • երաժշտական նվագարկիչ մշտական երաժշություն ապահովելու համար

2022-ի ամփոփում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գինու դպրոցը դասավանդողների ու օրեցոր վարպետացող սովորողների ջանքերով շարունակում է զարգանալ։ 2022-ի ձեռքբերումներից է․

  • Մասնակցեցինք «FOOD ALCO TASTING»-ին
  • Այցելեցինք տարբեր գործարաններ
  • Կազմակերպեցինք համտեսներ
  • Հրավիրեցինք հյուրեր
  • Ունեցել ենք մի շարք վարպետության դասերի
  • Գինու դպրոցը ներկայացրեցինք հեռուստատեսային և ռադիո-հաղորդումների շրջանակներում
  • Այգիներում ու տնկարաններում իրականացրեցինք ամենօրյա խնամք, ոռոգում, բուժում, վերջում՝ այգեկութ
  • Ձեռք բերեցինք մոտ 4-5 տոննա խաղող
  • Համատեղ ուժերով պատրաստեցինք բնական գինի
  • Կազմակերպեցինք Միջին ու Ավագ դպրոցների ընտրությամբ Գինեգործություն և տեխնոլոգիայի դասերը
  • Աշխատեցինք կրտսեր դպրոցի սովորողների ու պարտեզիկների հետ

Գինու դպրոցը ձեռք բերեց

  • 1 տոննայանոց մետաղական պահաման
  • Պիտակավորման սարք
  • Գինին շուկա հանելու իրավունք

Դեկտեմբերի ամփոփում

Գինու դպրոցում տարվա յուրաքանչյուր ամսին ծանրաբեռնվածությունը տարբեր է․

Դեկտեմբեր ամսին շարժվել ենք ըստ օրացույցի

  • Գինու երկրորդային նստվածքից կոնյակի սպիրտի թորում
  • Ամեն օր հետևում ենք առաջնային նստվածքին, չորացնում, որպես օրգանական պարարտանյութ
  • Պահեստի նորամուտ
  • Գինու շշերի պիտակավորում, ակցիզավորում, հաշվառում
  • Ջերմամշակված կաղնեփայտով գինու հնեցման պրոցեսի ամենօրյա հսկում
  • Ուսուցիչների նվեր գինիների շշալցում, պիտակավորում
  • Շարունակում ենք գինու դպրոցի ինստագրամի էջի գործարկումը, որպես ուսումնական և ճանաչողական բլոգ
  • Հյուրընկալել ենք Գալար վայն գինիների գինեգործ Հակոբ Կազանչիանին
  • Գինու դպրոցի մասին պատմել ենք Հանրային ռադիոյին

Սեբաստացի գինին՝ Ամանորի Ձեր սեղանին

Սիրելի՛ Սեբաստացի ընտանիք, 2018 թվականին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  համայնքի ներդրումով ծնունդ առավ Խաղողի և գինու դպրոցը։ Դպրոցն արդեն չորս տարեկան է, և չորսամյա  տոնի առթիվ ներկայանում է իր հեղինակային արտադրանքի իրավունքով՝ Սեբաստացի գինով։

Պահպանելով հայկակակ գինեգործության ավանդություններն ու ժամանակակից գինուն հատուկ նրբերանգները՝ ստեղծել ենք կարմիր անապակ գինի, սահմանված կարգով  ստացել հեղինակային իրավունք, լիցենզավորել արտադրությունը։ 

Մեկ շիշ Սեբաստացի գինու գործարանային արժեքը 2700 դրամ է։

Գինի կարող եք ձեռք բերել՝

  • Դպրոցներում ստեղծված տաղավարներից
  • Հունվարի մեկից՝ Սեբաստացի մոլից (հասցեն՝ Րաֆֆի 57)

Հանրային ռադիոյի եթերում Գինու դպրոցն է

Օրը՝ դեկտեմբերի 7

Ժամը՝ 11:30-ին

Միջավայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գինու դպրոց-լաբորատորիա

Հյուրերը՝ Հանրային ռադիոյի լրագրողական թիմ

Հաղորդաշարը՝ Հատուկ նախագիծ

Հաղորդավարը՝ Կուշանե Չոբանյան

Հաղորդման ընթացքում ներկայացվելու է․

  • Կրթահամալիրի Գինու դպրոցը, որպես ուսումնական կենտրոն և մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն
  • Շուրջտարյա գործունեությունը
  • Ուսումնական ծրագրի բովանդակությունը

Հաղորդումը ձայնագրության տեսքվ է ու մենքխնդիր ունենք առանց պատկերների ներկայացնել դպրոցում կատարվող գործողությունները։ Այդ ժամին Գինու դպրոցում կլինեն 9-րդ դասարանի սովորողները և կներկայացնեն ընտրությամբ գործունեությունն ու տեխնոլոգիա առարական, և ուսանողները, ովքեր կներկայացնեն մասնագիտական կրթյունը։ Կկատարենք շշալցում, խցանում, պիտակավորում, գինիները կդասավորենք դարակներում։

Գինու դպրոցի նոյեմբերը

Գինու դպրոցում տարվա յուրաքանչյուր ամսին ծանրաբեռնվածությունը տարբեր է․

Նոյեմբերին շարժվել ենք ըստ օրացույցի

  • Լիարժեք խմորված գինենյութի մամլում (անջատում առաջնային նստվածքից)
  • Առաջնային նստվածքը՝ փլուշը չորացնում ենք որպես օրգանական պարարտանյութ
  • Անջատում երկրորդային նստվածքից
  • Երկորդային նստվածքից կոնյակի սպիրտի թորում
  • Գինու հնեցում՝ ջերմամշակված կաղնեփայտով
  • Գինու դպրոցի ինստագրամի էջի գործարկումը, որպես ուսումնական և ճանաչողական բլոգ

Մասնագիտական կրթության ծրագիր

Գինու դպրոցում արտադրական ուսուցմամբ կրթություն են ստանում Միջին և Ավագ դպրոցի սովորողները՝ տեխնոլոգիա և ընտրությամբ գործունեության դասաժամերին, որի ընթացքում ուսումնասիրում և սովորում են հետևյալ աշխատանքները․

  • Խաղողի էնդեմիկ և սելեկցիոն տեսակների ուսումնասիրություն և ճանաչում
  • Մինչև բերքահավաքը այգու որակավորում․ ճիշտ ժամանակին ոռոգում և բուժման աշխատանքներ, ընդհանուր խնամք
  • Խաղողի տեխնոլոգիական մշակում, խմորման աշխատանքներ, ճիշտ ժամանակին նստվածքից անջատում
  • Գինու հնեցում կաղնե տակառներում, կարասում
  • Շշալցման աշխատանքներ
  • Պիտակավորում
  • Մրգօղի պատրաստելու տեխնոլոգիա․ խմորում, առաջնային, երկրորդային թորում

Միջին դպրոցի ծրագիրը — կազմակերպիչ Շուշան Սարդարյան

Ավագ դպրոցի ծրագիրը — կազմակերպիչ Մարիաննա Գևորգյան

Վաղաշենի դպրոցականների այցը

Վրաստան մեկնող սովոևողներին դիմավորելուց ու ճանապարհելուց հետո, հյուրընկալեցինք Վաղաշենի դպրոցի սովորողներին ու ուսուցիչներին:

Գեղարքունիկի տնական գինիներից հետո սեբաստացիական գինին ու դպրոցի պատմությունը շատ տպավորեց վաղաշենցիներին: