Այգեգործների ակումբ

Կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցը սկսում է տնկարանների ուսումնասիրության,  հետազոտության և զարգացման աշխատանքներով մասնագիտական ակումբի հիմնում: Այգեգործների ակումբ-նախագծի համակարգողն է Արտակ Ռշտունին:

Նախագծի նպատակն է մասնագիտական ճամփորդություններ-այցեր Հայաստանի տնկարաններ: Ուսումնասիրել ՀՀ-ում այգեգործական-խաղողագործական փորձը, մասնագիտական նոր հմտություններ սովորել, սովորածը փոխանցել կրթահամալիրի գործընկերներին, կիրառել կրթահամալիրի խաղողի այգիները, փառմաների աշխատանքները իրականացնելիս:

Առաջին այցը կլինի հուլիսի 6-ին: Ակումբի առաջին ուղևորությունը կլինի Եղեգնաձորի Գետափ գյուղ: Կհանդիպենք Wine Works Գինու գործարանի և տնկարանների հիմնադիր Վահե Քեոշքերյանի հետ և նրա կողմից հրավիրված խաղողագործությունը և խաղողի գենետիկական ուսումնասիրած գիտնականների հետ։

Ակումբի մասնակիցներն են՝

Շուշան Սարդարյան

Անժելա Բլեյան

Շուշան Ալեքսանյան

Մարիաննա Գևորգյան

Անուշ Ներսիսյան

Մադլենա Թերզյան

Հայկուհի Հովհաննեսյան

Հասմիկ Ուզունյան

Արտակ Ռշտունի

Խաղողի վազերի բուժման աշխատանքներ

Կրթահամալիրի տարածքով մեկ  Արտակ Ռշտունու և փոքր խումբ ուսուցիչ,սովորողի հետ միասին անցկացնում ենք խաղողի վազերի բուժման աշխատանքներ։ Այժմ բուժվում են օիդիում և միլդյու, ողկուզակերներ հիվանդությունների տեսակների դեմ։ Հիվանդությունների մասին տեղեկությունները կարող եք կարդալ բլոգում։

Ներկայացնում է Մարիամ Մխիթարյանը:

Հայկական խաղողի մոռացված տեսակների տնկիների վերածննդի սպասումով…..

Սովորողների, ուսուցիչների նոր ուսումնասիրությունների դաշտը’ “Խաղողի և գինու դպրոցի” տնկարանը պատրաստ է։ Հողի հարստացման աշխատանք ենք կատարում ավագ դպրոցի սովորող՝ Արմեն Ստեփանյանի, Արտակ Ռշտունու և այլ ուսուցիչներով’ գոմաղբի միջոցով։

 

Ներկայացնում է Մարիամ Մխիթարյանը:

Ամենօրյա աշխատանք մեր Հնձանում

Փառատոնային երրորդ օրն է և մենք ՝   խաղողագործ -ուսանողներով   Քոլեջի Խաղողի և գինու դպրոցի բակում ենք,  Արտակ Ռշտունուն շրջապատած: Ամեն մեկն  իր գործն է անում, կարևորը՝  գեղեցիկ ժպիտով:

Պատրաստական աշխատանքներ —  Գինու հնձանի ( խաղողը ճզմելու) քանդակը տեղափոխվելու է   դպրոցի մուտքի  դիմաց :

Նկարաշարը՝ Նունե Խաչիկօղլյանի բլոգում:

Խաղողի վերջին տնկին՝ փոքրիկի ձեռքերով

Այժմ ունենք պատրաստի տնկարան: Կարող են նրա տեսքով  հիանալ — հպարտանալ այն մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեցան տնկարանը  ստեղծելուն: Շնորհակալություն կրթահամալիր,  շնորհակալություն  Արտակ Ռշտունի և տարատարիք ընկերներ:

Այս հրաշք տղուկի ձեռքերով էլ  այսօր եզրափակվեց  Քոլեջի խաղողի տնկարանի ստեղծումը, իսկ   հերթը կրթահամալիրի  տարբեր հարթակներում կլինի շարունակական: Բարի երթ:

Լուսաբանումը՝ Նունե Խաչիկօղլյանի:

Տնկարանի ամենօրյա համալրումը

Շատ գեղեցիկ տեսք ունի խաղողի մեր նոր  տնկարանը: Օր- օրի ավելացող ու համալրվող նոր մարգերն  էլ ավելի են տեսքի բերում արդեն կանաչող հատվածը:

Խաղողի ու գինու դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունուն ամեն օր տեսնում — հանդիպում ենք հիմնականում տնկարանում՝ բահով  ու մեծ սիրով  հողի ու տնկիների հետ  աշխատելիս :

Սարալանջ- Սասնալանջ —  նախագային փառատոնի մեկնարկ — բացումից հետո  անմիջապես բարձրացանք տնկարան: Գործնական պարապմունք վարելուս հետո սկսեցինք աշխատել:Բոլորս միանալով աշխատանքին, զգացինք -տեսանք , որ  համալրվում են համարյա  բոլոր մարգերը :

Օրվա լուսաբանումը ՝ Նունե Խաչիկօղլյանի բլոգում:

Տնկարանում շարունակվում են աշխատանքները

Այսօր՝ Արտակ Ռշտունու հետ,  խաղողի տնկարանում նոր մարգեր ավելացրեցինք։ Աշխատեցինք սիրով և մեծ ոգևորությամբ։ Արտակ Ռշտունին հետաքրքիր տեղեկություններ հայտնեց խաղողի տեսակների և առանձնահատկությունների մասին։

Լուսաբանում է Նարինե Պողոսյանը

Ավելին՝ տեսանյութում

Խաղողատունկ Սարալանջում

Սարալանջում կառուցվող խաղողի այգին պետք է լինի հնարավորինս մասնագիտացված:
Խնդրել եմ իմ ընկեր գինեգործ և խաղողագործ Վահե Քեոշքերյանին, որ մեզ տրամադրի-նվիրի իր գործարանի տարբեր տեսակի խաղողի տունկեր: Մեր գործընկերը մեզ կտրամադրի 200  հատ խաղողի տնկի:
Մայիսի 18-ի առավոտյան, ժամը՝ 10:30-ից, սկսում ենք Սարալանջում խաղողատունկը:
Խաղողի տեսակներն են՝՝
  • Խաթուն Խարջի ( սպիտակ)
  • Կախեթ       ( կարմիր)
  • Մովրուզ       ( կարմիր)
Սարալանջում խաղողատունկի աշխատանքներին կմասնակցեն կրթահամալիրի մարզիկները.
  • Նարեկ Կարապետյան
  • Անդրանիկ Մանուչարյան
  • Գոհար Դանիելյան
  • Ալինա Թումասյան
  • Նաիրա Հարությունյան
  • Միքայել Ղազարյան
  • Ռոզա Գսպոյան

Սիրով՝ Արտակ Ռշտունի

Խաղողի և գինու դպրոցի աշխատանքները. ապրիլի 28-ից մայիսի 2

Խաղողի և գինու դպրոց
Ապրիլի 28-մայիսի 2
Նախագծի համակարգող՝ Արտակ Ռշտունի
Աշխատանքների  ուղղությունը՝

  • Քոլեջի մեծ թառմայի շինարարական աշխատանքներ
  • Խաղողի տունկերի աշխատանք
  • Քոլեջի, կրթահամալիրի խաղողի թառմաների մշակում
  • Սարալանջի խաղողի հատվածի ստեղծում

Խաղողի և գինու դպրոցի աշխատանքներ. ապրիլի 13-23

Խաղողի և գինու դպրոց
Ապրիլի 13-23
Նախագծի համակարգողներ՝ Արտակ Ռշտունի
Աշխատանքների  ուղղությունը՝

  • Քոլեջի մեծ թառմայի շինարարական աշխատանքներ
  • Խաղողի տունկերի աշխատանք
  • Քոլեջի, կրթահամալիրի խաղողի թառմաների մշակում