Ալլուրիան դա ընտանեկան և բնական գինեգործական ավանդույթներով ոգեշնչված, վայրի խմորմամբ կերտված Հայկական գինի է։
Վանի շրջանում գտնվող Ալյուր գյուղից է սկիզբ առել Մաչանյան ընտանիքի գինու պատրաստման ամենամյա ավանդույթը: Գյուղի անունը պահպանվել է շրջակայքով հոսող գետի Ալլուրիա անվանումից:
Մաչանյան ընտանիքի գինեգործական ավանդույթները սկսվեցին Վանում գտնվող Ալյուր գյուղից: Գյուղի անունը ստացվել է գյուղի շրջակայքի Ալլուրիա գետից: Գինեգործական ընթացքը հայտնի է վայրի խմորման առկայությամբ՝ առանց հավելյալ խմորասնկերի:
Խաղողի մթերման օրը՝հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 17:00 Խաղողի մշակման, գինու ստեղծման աշխատանքների օրը՝ հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00
Խաղողը մթերում ենք Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղից Պատասխանատու՝ Արտակ Ռշտունի
Արդեն երրորդ տարին է, որ կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցը գինու պատրաստման գործունեություն է իրականացնում: Յուրաքանչյուր տարի սովորողների և դասավանդողների խմբով մասնագիտական այցեր ենք իրականացնում ՀՀ-ում գտնվող խաղողի այգիներ, ընտրում հարմար խաղողի տեսակը մթերման համար:
Այս տարի առաջին տարին է, որ գինի ենք ստեղծում սպիտակ Ոսկեհատ տեսակի խաղողից: Մթերելու ենք 1 տոննա Ոսկեհատ տեսակի խաղող:
Մասնակիցներ՝
Քոլեջի մասնագիտական ուսուցման ուսանողներ, դասավանդողներ
Աշտարակի Սասունիկ գյուղում փոքր դրախտի կհանդիպեք եթե այցելեք Վան Արդի գինու գործարան և խաղողի այգիներ։ Սիրո,նվիրումի, անտրտունջ աշխատանքի բացառիկ օրինակ, որը լցնում ու հարստացնում է մեր միջավայրը։
Այսօր այգեգործների հերթական ուսումնական դասն էլ Վան Արդիի հիմնադիր պարոն Վարուժանի հետ էր, ով գրեթե երկու ժամ բաց այգում ներկայացրեց խաղողի մշակման գործընթացը՝ վաղ գարնանից մինչև աշուն։ Տրամադրող միջավայրում,կոկիկ ու խնամված այգում ծանոթացանք մշակվող սորտերին, էտման և ջրելու առանձնահատկություններին։Պարոն Վարուժանը իր արդեն 12 տարվա խաղողագործության փորձով սիրով կիսվեց մեզ հետ, ներկայացրեց իր քրտնաջան աշխատանքի գեղեցիկ պտուղները։Շրջայցն ավարտեցինք Կանգուն տեսակի խաղողի գինու համտեսով։
Կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցը սկսում է տնկարանների ուսումնասիրության, հետազոտության և զարգացման աշխատանքներով մասնագիտական ակումբի հիմնում: Այգեգործների ակումբ-նախագծի համակարգողն է Արտակ Ռշտունին:
Նախագծի նպատակն է մասնագիտական ճամփորդություններ-այցեր Հայաստանի տնկարաններ: Ուսումնասիրել ՀՀ-ում այգեգործական-խաղողագործական փորձը, մասնագիտական նոր հմտություններ սովորել, սովորածը փոխանցել կրթահամալիրի գործընկերներին, կիրառել կրթահամալիրի խաղողի այգիները, փառմաների աշխատանքները իրականացնելիս:
Առաջին այցը կլինի հուլիսի 6-ին: Ակումբի առաջին ուղևորությունը կլինի Եղեգնաձորի Գետափ գյուղ: Կհանդիպենք Wine Works Գինու գործարանի և տնկարանների հիմնադիր Վահե Քեոշքերյանի հետ և նրա կողմից հրավիրված խաղողագործությունը և խաղողի գենետիկական ուսումնասիրած գիտնականների հետ։
Հանդիպեցինք կոմերցիոն տնօրեն արգենտինացի Դիեգո Լոպեսի և բաժնի պատասխանատու Աստղիկ Դերձյանի հետ։ Պաշտոնապես ներկայացրեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը,որը զարմանք առաջացրեց իր բազմազան գործունեությամբ մեր գործընկերներին։
Հաջորդ հանդիպումը Կարաս Վայն ընկերության հետ կլինի կրթահամալիրում։
Ուրախ ենք նոր գործընկեր-բարեկամ ձեռքբերելու համար։
Հանդիպման օրը, ժամը՝ հունվարի 31-ին, ժամը՝ 12:00 Հանդիպման վայրը՝Կարաս վայն ընկերություն Հանդիպումը տեղի է ունենալու Կարաս վայն ընկերության գրասենյակում: Գրասենյակը գտնվում է «Զվարթնոց» միջազգային դանավակայանի շենքում Մասնակիցներ՝ Արտակ Ռշտունի, Էդմոն Փաշինյան, Շուշան Սարդարյան, Մարիամ Մխիթարյան