Ամեն տարի, և այս տարի նույնպես հունվարի 31-ին «DOUBLETREE BY HILTON» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ բիզնես միջոցառում՝ «Տարվա բացահայտում» հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների համար:
Հավաստագրերի հանձնման շրջանակներում կազմակերպվել էր «FOOD ALCO TASTING», որտեղ մի շարք արտադրող և ներմուծող ընկերություններ ներկայացնում էին սննդամթերք և խմիչքներ՝ համտեսելու համար։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցը ևս, որպես ալկոհոլային խմիչքներ արտադրող կազմակերպություն մասնակցում էր tasting-ին։
Բուն համտեսից բացի, հրաշալի հնարավորություն էր ծանոթանալ ոլորտում խոշոր հաջողություններ գրանցած գործարարների հետ։
Խաղողի և Գինու դպրոցը «FOOD ALCO TASTING»-ին մասնակցում էր դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունու և Մարիաննա Գևորգյանի միջոցով։
Շրջեցինք տաղավարներով, ծանոթացանք գրեթե բոլոր արտադրողների հետ, համագործակցային պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, որոնց մասին կխոսենք առանձին-առանձին։
Մենք համագործակցություններ ենք տեսնում հետևյալ ոլորտներում, փոխադարձ այցերի, վարպետության պարապմունքների, որոշ դեպքերում երկարաժամկետ բարեկամության ակնկալիքով։
- Հայաստանյան սպառողներին բարձրորակ համ և որակական բացառիկ հատկանիշներ ունեցող ներմուծված կաթնամթերք ներկայացնող President Armenia ապրանքանիշը
- Իր մշտապես աճող էքսկլյուզիվ տեսականին էր ներկայացնում Բեկոն Պրոդուկտը
- Որակի ամենաբարձ չափանիշներին համապատասխանող, Կոտայքի մարզի աղբյուրներից հոսող ջուր՝ Rare Water
- ճանապարհորդություն դեպի պատմության և մշակույթի ակունքներ․․․ Meyron Wine։ «Գինի չի է՜ մեռոն է․․․»
- Հայաստանում թեյերի և սուրճերի ամենալայն տեսականին ներկայացնող ЧайКофф խանութ-սրահը իր ոչ միայն սուրճի ու թեյի արտադրանքով։
- Ձեռագործ եղանակով պրեմիում դասի քրաֆտ մրգային օղիներ արտադրող Otaroff Fruit Brandy ընկերությունը, որն ստեղծվում է պղնձե կաթսայում՝ երկակի թորմամբ։
- Կես գավաթ Լուսին, կես գավաթ Արև «Ֆռունզե» ընկերության «Լուսարև» գինին, հատկապես սպիտակ ոսկեհատը արժեր համտեսել
- Աշխարհի առաջին գինու հնձանի՝ Արենի-1 «Թռչունների քարանձավի» դիմացի ժայռին գտնվող խաղողի այգիներից պատրաստված Nor Areni Winery
- Ուշադրությու՛ն. Թունդ միացում։ TUNED by Kotanidis մրգային օղիները, միայն մրգային թորվածքի ու ջրի խառնուրդ՝ հնեցված կաղնու տակառներում 1 տարի։
- Գինեգործական բուտիկ Հայաստանում, պատմական Աշտարակի գինեգործական շրջանում: Van Ardi Wines-ի գինիները ծնվում են զանգակատան շրջակայքի այգում աճեցված ձեռքով հավաքած խաղողից:
- Proshyan Brandy Factory-ի ներկայացրած արտադրանքը․ կոնյակ, գինի, օղի, փրփրուն գինի, լիկյոր:
- Manukyan Brandy Factory-իի հետաքրքիր համային փնչով հագեցած գինիները։
- Italian food company-n թարմ սառեցված պիցցանների արտադրություն է, բաց և հասանելի ծանոթության և համագործակցությունների համար։
Շնորհակալություն արհեստակցական կազմակերպությանը՝ մեր ներկայությունն ապահովելու համար։

































