Կարմիր գինին՝ ասթմայի բուժման միջոց

Թարգմանությունը կարդացեք 2-դ կուրսի սովորող Մերի Համբարձումյանի ուսումնական բլոգում։

Հյուսիսային դպրոցի սովորողները աշխատեցին Խաղողի և գինու դպրոցում

Continue reading

Բնագիտության ուսումնական պարապմունքը կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցում

Այսօր Արևելյան դպրոցի սովորողներն իրենց բնագիտության ուսումնական պարապմունքի մի մասն անցկացրեցին կրթահամալիրի գինետանը: Ընկեր Արտակը ներկայացրեց գինու պատրաստման, մթերման, տեսակների, կոնյակի և գինու հնեցման մասին հետաքրքիր զրույցներ:

Ուսուցիչ՝ Իվետա Ջանազյան,Արտակ Ռշտունի

Continue reading

Վրաստանի Կախեթիի, ք. Լագոդեխիից ժամանակ կրթահամալիրի գործընկերների այցը Խաղողի և գինու դպրոց

Սպասված արարողությունն իրականացավ այսօր։

Երկու հարևան-բարեկամների միախառնված խաղողներից,որը տեղի ունեցավ ծիսական երգ ու պարով Լագոդեխի քաղաքում, ստացված գինին շշալցվեց և համտես իրականացրեցինք։

Continue reading

Հանդիպում Կարաս Վայն գինու գործարանի աշխատակիցներին

Կրթահամալիրում հյուրընկալեցինք Կարաս Վայն գինեգործական ընկերության աշխատակիցներին.
Աստղիկ Դերձյան / տուրիզմի պատասխանատու/
Մանուել Գոմես / խաղողի այգիների տնօրեն/
Նառա Իսպիրյան / ադմինիստրատիվ տնօրեն/

Continue reading

Հյուրընկալում ենք Կարաս Վայն գինեգործական ընկերության աշխատակիցներին

received_921327654930833-210x210

Կրթահամալիրում հյուրընկալում ենք Կարաս Վայն գինեգործական ընկերության աշխատակիցներին.
Աստղիկ Դերձյան / տուրիզմի պատասխանատու/
Դիեգո Լոպես /կոմերցիոն տնօրեն/
Մանուել Գոմես / խաղողի այգիների տնօրեն/
Նառա Իսպիրյան / ադմինիստրատիվ տնօրեն/

Հանդիպման օրը, ժամը՝ փետրվարի 5-ին, ժամը՝ 9:30
Հանդիպման պատասխանատու՝ Արտակ Ռշտունի, Մարիամ Մխիթարյան, Լիլիթ Սարգսյան

9:30՝ դիմավորում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ
9:40՝ այց Ագարակ, խաղողի  նոր այգի
10:15՝ այց Հյուսիսային դպրոց
10:40՝ այց Քոլեջ

Continue reading

Պաշտոնական հանդիպում Կարաս Վայն գինու գործարանի հետ

received_921327654930833-210x210

Այսօր կայացավ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի պաշտոնական այցը Կարաս Վայն գինու գործարանի հետ։

Հանդիպեցինք կոմերցիոն տնօրեն արգենտինացի Դիեգո Լոպեսի և բաժնի պատասխանատու Աստղիկ Դերձյանի հետ։ Պաշտոնապես ներկայացրեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը,որը զարմանք առաջացրեց իր բազմազան գործունեությամբ մեր գործընկերներին։

Հաջորդ հանդիպումը Կարաս Վայն ընկերության հետ կլինի կրթահամալիրում։

Ուրախ ենք նոր գործընկեր-բարեկամ ձեռքբերելու համար։

Աշխատանքային այց Կարաս Վայն գինեգործական ընկերություն

Կարաս

Հանդիպման օրը, ժամը՝ հունվարի 31-ին, ժամը՝ 12:00
Հանդիպման վայրը՝ Կարաս վայն ընկերություն
Հանդիպումը տեղի է ունենալու Կարաս վայն ընկերության գրասենյակում: Գրասենյակը գտնվում է  «Զվարթնոց» միջազգային դանավակայանի շենքում
Մասնակիցներ՝ Արտակ Ռշտունի, Էդմոն Փաշինյան, Շուշան Սարդարյան, Մարիամ Մխիթարյան

Continue reading

Հյուրընկալում ենք Վահե Քեոշքերյանին

45

Կրթահամալիրում հյուր է Semina Consulting ընկերության գործադիր տնօրեն Վահե Քեոշքերյանը:
Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է առաջարկում խաղողագործության բնագավառում, ինչպես նաև` ռազմավարական աջակցություն գինեգործներին: Ընկերության գործունեությունը նպատակաուղղված է գինու մշակույթի զարգացմանը արագ աճող գինեգործական հատվածի արդիականացման պայմաններում:

Հանդիպման օրը՝ հունվարի 20-ին, ժամը՝ 10:00-ին:
Դիմավորման, շրջայցի պատասխանատու՝ Արտակ Ռշտունի, Էդմոն Փաշինյան, Շուշան Սարդարյան, Մարիամ Մխիթարյան

10:00՝ դիմավորում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ
10:15՝ այց Ագարակ, խաղողի  նոր այգի
11:00՝ այց Քոլեջ. Խաղողի և գինու դպրոց

Աշխատանքային այց Արմենիա Վայն ընկերության խաղողի այգի

Արմենիա Վայն ընկերության խաղողի այգու գտնվելու վայրը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Սասունիկ գյուղ
Այցելության օրը՝ հունվարի 13. ժամը՝ 9:30-14:00
Մասնակիցներ՝ Արտակ Ռշտունի, Էրիկ Սարիբեկյան, Էդմոն Փաշինյան, Գևորգ Ստեփանյան

Այցի նպատակը՝
Ծանոթություն և ուսումնասիրություն խաղողի այգիների: Այգու մասնագետների հետ քննարկում-աշխատանք հողի մշակման, վարման, հողագործական աշխատանքների մասին:
Կրթահամալիրի խաղողի նոր այգու աշխատանքների քննարկում-խորհրդատվություն, իրականացվող աշխատանքների նախագծում: