Կրթահամալիրի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագրի նպատակն է ապահովել շրջանավարտի ուսման հետագա շարունակության գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունը, բացահայտել և զարգացնել սովորողի նախասիրությունները , ուղղորդել մասնագիտական կողմնորոշման։ Այս առիթով կազմակերպվում են վարպետության դասեր, դրվում են նոր համագործակցությունների սկիզբ, կատարվում են այցելություններ տարբեր գործարաններ, այգիներ, ուս․ կենտրոններ։

Մեզ համար շատ կարևոր է ոլորտում որակյալ մասնագետների հետ շփումն ու սովորելը։

Հերթական հետաքրքիր նախաձեռնությունը այցելությունն է EVN գինու ակադեմիա

Ճամփորդության օրը՝  նոյեմբերի 25

Մեկնումը՝ Քոլեջից, 09:30

Վերադարձ` 12:00, Քոլեջ

Պատասխանատու՝ Արտակ Ռշտունի, Մարիաննա Գևորգյան

Ընթացքը՝ EVN գինու ակադեմիայում շրջայցից հետո, Ոսկեհատի գիտական կենտրոնի տնօրեն, գինեգործ Արտակ Գաբրիելյանի դասավանդմամբ կմասնակցենք պրոֆեսիոնալ համտեսի։

Նպատակը՝ EVN գինու ակադեմիան առաջարկում է համաշխարհային մակարդակի մասնագիտական կրթություն գինեգործության և գինու բիզնեսի ոլորտում։ Սովորողները կշրջեն ակադեմիայում, կծանոթանան ուսման մեթոդներին, հնաարավորություններին, ձեռք կբերեն նոր ընկեր գինու ասպարեզում, կծանոթանան այլ կրթական հաստատության հետ, որտեղ կարող են հետագայում շարունակել կրթությունը։

Անհրաժեշտ նյութեր՝

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի և 9-րդ դասարանի ծրագրի «Գինեգործություն»-ն ընտրած սովորողներ

  1. Մարգարիտա Պետրոսյան 10-րդ դասարան
  2. Համլետ Կյուրեղյան 10-րդ դասարան
  3. Սաթենիկ Հովհաննիսյան 10-րդ դասարան
  4. Դավիթ Առաքելյան 9-րդ դասարան
  5. Դավիթ Սողոմոնյան 9-րդ դասարան
  6. Սարգիս Հովհաննիսյան 9-րդ դասարան

Փոխադրումը կազմակերպվում է անձնական մեքենայով