Կրթահամալիրի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագրի նպատակն է ապահովել շրջանավարտի ուսման հետագա շարունակության գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունը, բացահայտել և զարգացնել սովորողի նախասիրությունները , ուղղորդել մասնագիտական կողմնորոշման։ Այս առիթով կազմակերպվում են վարպետության դասեր, դրվում են նոր համագործակցությունների սկիզբ, կատարվում են այցելություններ տարբեր գործարաններ, այգիներ, ուս․ կենտրոններ։

Հերթական հետաքրքիր նախաձեռնությունը հանդիպումն է Արտակ Գաբրիելյանի հետ։

ՀԱԱՀ Ոսկեհատի գինեգործության ուսումնական կենտրոնի ղեկավար, EVN Wine Academy-ի դասախոս, տ.գ.թ., խաղողագործության և գինեգործության խորհրդատու, «Խաղողի և գինու որակի վերահսկում» գրքի հեղինակ, դպրոցի լավ բարեկամ Արտակ Գաբրիելյանը դաս-հանդիպում է պատրաստել ձմեռային, մասնագիտական կողմնորոշման ճամբարի, Գինեգործի ջոկատականների հետ։

Օրը՝ հունվարի 14, ժամը 10։00
Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի վերնատուն
Նպատակը՝

  • ծանոթանալ հայ ու համաշխարհային մասնագիտական գինեգործությանը
  • լսել կարծիք ու խորհուրդներ մեր պատրաստած գինու մասին
  • հարցեր ուղղել գինեգործին

Համակարգող՝ Մարիաննա Գևորգյան

Մասնակիցներ՝ 

  • Արտակ Ռշտունի (Խաղողի և գինու դպրոցի ղեկավար)
  • 9-րդ դասարանի ծրագրի և Ավագ դպրոցի ընտրության գինեգործության խմբի սովորողներ
  • Գինեգործի ճամբարի ջոկատականներ
  • Քոլեջի «Գինեգործություն» և արտադրական ուսուցում բաժնի ուսանողներ

Նախապես ուսումնասիրման նյութեր՝

Ոսկեհատի ուսումնական կենտրոնի բլոգ

EVN Wine Academy-ի ֆբ էջ

ICARE-Armenia հիմնադրամի ֆբ էջ

ICARE հիմնադրամի և EVN Երևանի ակադեմիայի կայք էջ