Ըստ ավանդության՝ Համաշխարհային մեծ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը, իջնելով Արարատ լեռան գագաթից, և տեսնելով Արարատյան դաշտի արգավանդ հողերը, որոշել է այդ բարեշնորհ երկրին պարգևել մի ազնիվ բույս և այնտեղ տնկել է խաղողի վազը:

ՄՍԿՀ Ավագ դպրոցի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի, գինեգործությունը որպես ապագա մասնագիտություն ընտրած, կամ որպես տեխնոլոգիա ուսումնասիրող սովորողները շարունակում են խաղողագործության այդ ազգանվեր ավանդույթը:

Մայր դպրոցի մարրզադաշտի, դեպի Բաբաջանյան փողոց նայող հատվածն ամբողջ երկարությամբ խաղողի վազեր ենք տնկել անցյալ տարի գարնանը։ Այս տարի երևաց, որ ոչ բոլոր տնկիներն էին հարմարվել միջավայրին և չորացել էին։

Հիմա հին վազերի բաժակները թարմացնում ենք, գոմախբով փխրեցման միջոցով հարստացնում վիտամիննրով, ջրում, տարածքը մաքրում աղբից։

Սա վազերի խնանքն է, որը իրականացնում էնք նորմալ աճ, հետագայում խաղողի բարձր բերքատվություն ապահովելու նպատակով։

Լուսանկարներից էլ պարզ է, որ հայկական խաղողագործության-այգեգործության ապագան վստահելի ձեռքերում է:

Լուսանկարները բավարար չե՞ն, համեցեք մարզադաշտ։