Որպեսզի ունենանք որակյալ գինի, պետք է ունենալ որակյալ խաղող, իսկ որակյալ խաղողը ծնվում է խնամված վազերի վրա։

Աշխատանքները կսկսվեն 10։00-ից

  • Չոր կապ, որը կատարվում էտումից հետո, մինչև աչքերի ուռչելը: Այդ ժամանակ մատերը ճկուն են լինում, կորացնելիս չեն ջարդվում և կարող ենք տալ ցանկացած ձևավորում:
  • Բաժակների մեծացում, փխրեցում, որը կատարվում է այս շրջանում՝ վազը ոռոգմանը պատրաստելու համար։ Բահերով խորացնում ենք վազի շրջակայքը առանց վնասելու կամ բացելու արմատային համակարգը։

Այս շրջանում ավելի քան երբևէ մեր սարալանջն օգնության ու խնամքի կարիք ունի․ այսպիսի հերթապահություն է սահմանվել ․ Դասավանդողներին խնդրում ենք միանալ, օգնել․․․

  • Երկուշաբթի օր- Քոլեջ — այգեգործ Գեորգի Դալլաքյան, Մարիաննա Գևորգյան
  • Երեքշաբթի օր — Արևելյան դպրոց
  • Չորեքշաբթի օր — Քոլեջ — այգեգործ Գեորգի Դալլաքյան, Միջին դպրոց
  • Հինգշաբթի օր — Հյուսիսային դպրոց
  • Ուրբաթ օր — Ավագ դպրոց

Աշխատանքներին կաջակցի սարալանջի հոգատար այգեպան՝ Էռնիկ ձյաձյան

Մե՛ր Սասնալանջ սարալանջը, որ աղբավայրից բոլորիս ջանքերով հրաշք այգու է վերածվել, շարունակական հոգատարության կարիք ունի։